Ռուսաստանի գործող օրենքները թույլ չեն տալիս մահապատժի կիրառում ահաբեկչության հետ կապված հոդվածներով դատապարտվածների համար, նույնիսկ եթե մորատորիում չլիներ։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։ «Թելեգրամ»-ի իր ալիքում նա նշել է մահապատժի շուրջ աճող բանավեճը, որի մասնակիցները «համոզում են, որ ահաբեկիչներին և մանկապիղծներին պետք է մահապատժի ենթարկել, և ժողովուրդը կաջակցի դրան, խնդիրը միայն Սահմանադրական դատարանն է»։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Կլիշասը, ահաբեկչությունների (քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և անչափահասների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ քրեական գործերը (131-րդ հոդվածի 3-5-րդ մասեր, 132-րդ հոդվածի 3-5-րդ մասեր, քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածներ) չեն կարող քննվել ատենակալների կողմից։ Այդ հանցագործությունների համար նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ |