ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Տեսնեմ իշխանություններն ինչպե՞ս են հետ քաշվելու գրավոր հրաման տալու բանակին»․ Սեյրան Օհանյան
14:18, 27.03.2024 | mamul.am
3825 | 0

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր է հրաման իջեցվի 3-րդ պաշտպանական կորպուսին՝ թողնել դիրեքերի այն հատվածը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թշնամուն հանձնել․ ինչպե՞ս վարվեն զինվորականները»․ հարցը «5-րդ ալիք»-ի եթերում ուղղվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով նման հրամանը որակեց որպես ապօրինություն․ «Նման գործողություններ իրականացնելու համար գրավոր հրամաններ են պետք, տեսնեմ իշխանություններն ինչպե՞ս են հետ քաշվելու գրավոր հրաման տալու բանակին։ Այդ գրավոր հրամանը հիմք կհանդիսանա հետագայում նրանց վրա առերևույթ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Ճանապարհ անցած անհատներ կան, որոնք կարող են ընդվզել, դուրս գալ և չկատարել այդ հրամանը, ապօրինի հրամանների դեմ ընդվզելն օրինական է։ Մեր սահմանները միայնակ փոխելը՝ սահմանազատման և սահմանագծման ընթացակարգի խախտումով, հանցագործություն է»,- ասել է Օհանյանը։

«Տեսնեմ իշխանություններն ինչպե՞ս են հետ քաշվելու գրավոր հրաման տալու բանակին»․ Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր