Crocus City Hall-ը, որտեղ մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում, գրում է РБК-ն՝ վկայակոչելով անշարժ գույքի միասնական պետական ռեգիստրի քաղվածքը։ Քաղվածքի տվյալների համաձայն՝ Մեժդունառոդնայա փողոցում գտնվող թիվ 20 շենքը՝ ավելի քան 38 000 քմ մակերեսով, պատկանում է Crocus International-ին (Crocus Group-ի կառույցներից մեկը) և գրավադրվել է 2023 թվականի նոյեմբերին հիփոթեքային պայմանագրով: Պայմանագիրը գործում է մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը: Բանկային հաշվետվությունների և բանկային ռիսկերի կառավարման հարցերով փորձագետ Սերգեյ Նեկլյուդովը նշել է, որ բանկը կարող է վարկի լրացուցիչ գրավ կամ գրավի փոխարինում պահանջել Crocus Group-ի սեփականատեր, գործարար Արազ Աղալարովից; Ավելի վաղ Աղալարովը նշել է, որ մտադիր է վերականգնել Crocus City Hall-ը։ |