ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
13:48, 27.03.2024 | mamul.am
5233 | 0

Crocus City Hall-ը, որտեղ մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում, գրում է РБК-ն՝ վկայակոչելով անշարժ գույքի միասնական պետական ռեգիստրի քաղվածքը։

Քաղվածքի տվյալների համաձայն՝ Մեժդունառոդնայա փողոցում գտնվող թիվ 20 շենքը՝ ավելի քան 38 000 քմ մակերեսով, պատկանում է Crocus International-ին (Crocus Group-ի կառույցներից մեկը) և գրավադրվել է 2023 թվականի նոյեմբերին հիփոթեքային պայմանագրով: Պայմանագիրը գործում է մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը:

Բանկային հաշվետվությունների և բանկային ռիսկերի կառավարման հարցերով փորձագետ Սերգեյ Նեկլյուդովը նշել է, որ բանկը կարող է վարկի լրացուցիչ գրավ կամ գրավի փոխարինում պահանջել Crocus Group-ի սեփականատեր, գործարար Արազ Աղալարովից;

Ավելի վաղ Աղալարովը նշել է, որ մտադիր է վերականգնել Crocus City Hall-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր