Շուռնուխի առանձնատների կառուցումը բավականին ուշացրել ենք, ե՞րբ ենք ավարտելու և հանձնելու շահառուներին, հարցը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն ուղղեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։ Ի պատասխան՝ Սանոսյանն ասաց, որ Շուռնուխի հետ կապված պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է և ժամկետների հետ կապված մանրամասներ չի կարող հայտնել․ «ՈւղԳիտեմ, որ ծրագիրը բավականին առաջ է գնացել, ավարտը տեսանելի է։ Բայց ժամկետ չեմ կարող ասել, քանի որ ծրագիրը մեր նախարարությունը չի իրականցնում»։ |