ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում ակումբային ֆուտբոլը հարկվում է «Սիթի»-ներին համահավասար»․ Թաթուլ Հակոբյան
15:18, 27.03.2024 | mamul.am
2951 | 0

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրախությամբ շնորհավորելով մեր հարևան և բարեկամ Վրաստանին՝ պետք շեշտենք, որ նրանց պատմական հաջողությունը պատահական չէր:
Վերջին 10 տարիներին Վրաստանի պետությունը ակումբային ֆուտբոլին անհատույց տրամադրել է ավելի քան 250 միլիոն դոլար, մինդեռ Հայաստանը մեր ակումբային ֆուտբոլին ոչ միայն չի տրամադրել անգամ 1 դրամ, այլ ֆուտբոլը հարկում է Սիթիների հետ համահավասար:
Ճիշտ է, անցյալ տարի Հայաստանը ՀՖՖ-ին օգնել է ֆինանսապես, բայց դա, մեծ հաշվով կապ չունի ակումբային, պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ: 1992-ին մեր ՀՖՖ-ին միլիոնավոր դոլարներ է տրամադրում նաև ՈՒԵՖԱ-ն:
Ֆուտբոլային մարդիկ, ֆուտբոլը ներսից ճանաչող մարդիկ հասկանում են, թե ինչի մասին եմ գրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր