«Տավուշի բնակիչները և բոլոր իշխանությունները միշտ իմացել են, որ գծից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է, այն կողմ՝ Ադրբեջանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։ «Հիմա տեղի է ունենում մի գործընթաց, որի անունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծում, ոչ թե գծում, այլ՝ վերականգնում, ինչն իրավաբանական փաստաթղթերով ապացուցված է»,- հավելել է ԱԺ նախագահը։ Նա իր խոսքում նշել է նաև, որ չի կարող երաշխիքների մասին խոսել, համաձայն որոնց՝ տարածքների հանձնումից հետո ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված տարածքներից․ «Կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք, բայց ելման կետը, որտեղից պետք է սահմանն ուրվագծվի, ակնհայտ է, որ ճիշտ է սկսել Տավուշի մարզից, քանի որ այնտեղ վիճելի մասերն ավելի քիչ են»,- ասել է Սիմոնյանը՝ չբացառելով, որ եթե տարածքները չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի։ |