Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով տուժածներից մեկը, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Ցավոք, տուժածներից մեկը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է։ Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ»,- ասել է նա։ Նախարարը նաև հայտնել է, որ հիվանդանոցներում բուժում է ստանում ահաբեկչության հետևանքով տուժած 80 անձ: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 140 մարդ։ |