ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուղիղ ասում է թշնամուն, որ մեր բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում»․ Գառնիկ Դանիելյան
16:30, 27.03.2024 | mamul.am
2695 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ նախագահ հանդես եկող սույն անձը հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանից տարածքներ, և, որ Ադրբեջանը կարող է դրանք հետ վերցնելու պատրվակով ցանկացած պահի հարձակվել:
Սրանով լեգիտիմ հիմքեր են տալիս Ադրբեջանին՝ ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար:
ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:
Երկրի առաջին դեմքերից մեկը ուղիղ ասում է թշնամուն, որ մեր բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել 100-ավոր սահմանապահ հայ զինվորների:
Ահա թե ովքեր են իրականում պատերազմի կոչ անողները և պատերազմ բերողները:
Հ.Գ. Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և սպասում են իրեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր