ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նամուս ունեցեք՝ լռեք»․ Էդուարդ Շարմազանով
16:36, 27.03.2024 | mamul.am
2967 | 3

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ Նիկոլը 2023-ին պաշտպանե՞ց արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից, որ մի հատ էլ օտարների բոստանն եք քար նետում։
Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանպահները մեզ պաշտպանեն։
Մի կողմ թողնենք, թե ռուսներն ի՞նչ կանեն։
Մի հարց նիկոլիստներին։
Իսկ ի՞նչ արեցիք դուք ու ձեր Նիկոլը, երբ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերին հարձակվեց Արցախի վրա։
Պաշտպանեցի՞ք Արցախն ու արցախահայերին։
Իհարկե՝ ոչ։
Փուռը տվեցիք։
Ավելին, ձեր Նիկոլն ուղիղ եթեր մտավ ու ասեց, որ չի ներքաշվելու պատերազմի մեջ։
Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար։
Գոնե լռեք էլի, նամուս ունեցեք։
Նամուսը շան առաջ գցել են, շունը չի կերել…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր