ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «կա՞ այնպիսի մի մարդ, որը կպնդի, թե այդ հողերը ադրբեջանական չեն»: «Ես, ես եմ պնդում, որ այդ տարածքները մերն են բոլոր առումներով: 1980-ականների Մոսկվայում և Ադրբեջանն է ստորագրել, և Հայաստանը: Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31000 հա հող, դա 310 քառակուսի կմ է: Ալեն Սիմոնյանը ստախոս է, ավելի քան ստախոս»,- հայտարարեց Բագրատյանը: |