Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ իշխանությունը բոլոր առումներով զրո է, «Զռան Վերգո են բոլորը»: «Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, վախկոտների հավաքածու են: Նրանց ուժը պատում է միայն` ոստիկանությունը լարեն ժողովրդի, քաղաքական ընդդիմախոսների դեմ: Նրանց ոչ խելքն է պատում, ոչ համարձակությունը: Ընդամենը 4 ամսում կարելի է զանքեր արտադրել, որ Ադրբեջանը պարզապես հանձնվի, ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բագրատյանը: |