ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ալիևն ասաց` դու խոսք ես տվել, պիտի տաս, թքած ունեմ ցանկացած քարտեզի վրա, քարտեզս դու ես». Բագրատյան
19:30, 27.03.2024 | mamul.am
4132 | 1

Ազատության հրապարակի բեմից ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին մի պահ համարձակացավ, ասաց` մեզ համար ընդունելի է այնպիսի լուծում, երբ որ կան համապատասխան փաստաթղթեր: Նույն երեկոյան Ալիևն ասաց` դու խոսք ես տվել, պիտի տաս, թքած ունեմ ցանկացած քարտեզի վրա, քարտեզս դու ես: Դրանից հետո վերցրեց մի ժեշտի կտոր, ասաց` էսի Հայաստանն ա: Մեր Հայաստանի իրական տարածքն ա 31900 քառակուսի կմ: 80-ականների այդ արձանագրություններով Ադրբեջանը մեզ պետք է վերադարձներ 900 քառակուսի կմ տարածք: Այնինչ այսօր մեր վերահսկողության տակ է` 27400 քառակուսի կմ: Մի հատ Ղարաբաղ էլ ըտեղ ա տվել` 4000 քառակուսի կմ էր, էլի, ԼՂԻՄ-ի տարածքը: Սա դավաճանություն է: Ոմանք ասում են` վաճառել ա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր