ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛ք խաբեության զոհ դառնալուց․ «Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի, երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |