Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա թոռը, ով պարանը կտրել է, սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։ |