«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, և որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։ Կապվեցինք պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի և տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից»: |