ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
09:18, 28.03.2024 | mamul.am
2865 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, և որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։
Տևական ժամանակ է՝ Արսենյանի ագրեմանը ուղարկել էին Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հաստատվել, և գործարար պատգամավորի՝ դեսպան դառնալու պլանները ձախողվել են:
Մեր տեղեկություններով՝ նա երկրում չէ, տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը։ Երեկ «Հրապարակ»-ը գրեց, որ Գուրգեն Արսենյանը դուրս է եկել ՔՊ խմբակցությունից:

Կապվեցինք պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի և տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր