ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»
09:30, 28.03.2024 | mamul.am
3785 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր: Այս հարցը հետագայում դարձավ փոխադարձ մեղադրանքների առարկա, գեներալներն ասում էին, որ իրենց շնորհիվ է այդ կետը հանվել, Փաշինյանը հակառակն էր ասում․ 2021թ․ հունիսին, նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ Տավուշին վերաբերող կետի պատճառով ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը.
«10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկն իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր․․․ Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»։

Նույն պնդումը հետագայում էլ արեց: Բայց հիմա ստորագրել պարտադրող գեներալները չկան, հիմա սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր