ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Խաղաղության ճանապարհը, ըստ Նիկոլի ու ՔՊ-ի, թուրքին հանձնվելն է»․ Շարմազանով
14:36, 28.03.2024 | mamul.am
1408 | 0

Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է, այս առիթով Հանրապետականներն այցելել էին «Եռաբլուր»։ «Աշոտ Նավասարդյանը հայկականության, անկախության և ինքնիշխանության մարմնացում էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․ «Այսօր այս հակապետական, հակահայկական ռեժիմը դեմ է դուրս է եկել այն բոլոր արժեքներին, ինչի համար պայքարել է Աշոտ Նավասարդյանը, դա հայկական Արարատն էր, Նժդեհյան գաղափարախոսությունն էր, Արցախն էր, հայապահպանությունն էր։ Այսօր Աշոտ Նավասարդյանի գործը պարտված է, քանի որ Նիկոլն է երկրի ղեկավարը, իրենք սինխորն են գործում Ալիևի հետ, Նիկոլի կամակատարներն ասում են, որ Ադրբեջանն իրավունք ունի պատերազմ սկսի, Նիկոլ Փաշինյանն էլ խաղաղության կոչ է անում, ի՞նչ է, Եռաբլուրի տղաները խախաղություն չէին ուզո՞ւմ, որ գնացին նահատակվեցին․ խաղաղությունը չի կարող նպատակ լինել, նպատակը հայրենիք ունենալն է, իսկ խաղաղության ճանապարհը, ըստ Նիկոլի ու ՔՊ-ի, թուրքին հանձնվելն ու խաղաղ ապրելն է»,- ասել է Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր