ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել հայտարարությանը»․ Տիգրան Վարդանյան
14:48, 28.03.2024 | mamul.am
5069 | 2

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասով` դատապարտել այն: Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել այդ հայտարարությանը: Հայաստանը, տիկնայք ու պարոնայք, Հա-յաս-տա-նը:
Ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում Հայաստանից բան չմնա: Հետո էլ կասեք ՀԱՊԿ-ը սենց, ՀԱՊԿ-ը նենց: ՀԱՊԿ-ին առաջին օրվանից վերաբերվում ա ոնց որ գետնաշորի, բայց ՀԱՊԿ-ից ազգովի նեղանում ենք, երբ մեր երկրի ղեկին հայտված պատուհասն ամեն գնով փչացնում է հարաբերությունները բոլորի հետ, բացի իր բարեկամների ու Հայ ազգի թշնամիներից:
Հետո էլ նեղվում են, որ կամեռաներից էն կողմ ռուսական կողմը էդ Նիկոլին ինչ ասես ասում ա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր