Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդից կհատկացվի 19 միլիոն դրամ՝ ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված՝ սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 միլիոն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Հումանիտար բեռում լինելու են պահածոյացված մթերք, չոր սնունդ, դեղեր, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ: |