«Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է»,-անդրադառնալով Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների հարցազրույցներին՝ ասել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը․ «Այս հարցը մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում ենք պահելու և մեր միջազգային գործընկերների հետ կապերն ակտիվացնելու ենք։ Այն, ինչ այս պահին ադրբեջանցիները հրապարակել են կամ հարցազրույցներն էլ պետք է հրապարակեն, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ, այն հարցազրույցը, որը այդ պայմաններում է տեղի ունենալու, նորմալ չէ»,- ասել է նա։ |