ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ի վիճակի չեն լինի պաշտպանվել, եթե Ռուսաստանը հարձակվի
18:18, 28.03.2024 | mamul.am
4480 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ չեն պաշտպանվել ռուսական խոշոր հարձակման դեպքում, ուկրաինական զորքերը հրետանի գրեթե չունեն, հինգշաբթի հաղորդել է CBS News-ը։
«Չնայած նրա (Զելենսկու) զինվորականներին մինչ այժմ մեծապես հաջողվել է զսպել ռուսներին, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական նոր խոշոր հարձակումից, որը սպասվում է առաջիկա ամիսներին»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ՝ վկայակոչելով Զելենսկու հարցազրույցը: Ամբողջական տեքստը կամ տեսանյութը դեռ չի հրապարակվել։ Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինայում «հրետանի գրեթե չի մնացել»։
ԿՀՎ տնօրեն Ռոբերտ Բերնսն ավելի վաղ հայտարարել էր, որ առանց ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ ռազմական օգնության Ուկրաինան ստիպված կլինի մեկ տարվա ընթացքում խաղաղ բանակցություններ վարել Մոսկվայի պայմաններով։ Նրա կարծիքով՝ ամերիկյան աջակցության բացակայությունը կհանգեցնի Ուկրաինայի զինված ուժերի հետագա նահանջի և տարածքների կորստի։ Ինչպես գրում է Mundo թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի զինվորական պաշտոնյային, Կիևը կպարտվի, եթե Ուկրաինան մոտ ապագայում զինամթերք չստանա Արևմուտքից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին հայտարարել է, որ Եվրոմիությունը չի կարողանա Ուկրաինային տրամադրել բավարար ֆինանսական միջոցներ, որոնք թույլ կտան ռազմական հաղթանակի հասնել Ռուսաստանի հետ հակամարտությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր