Սևաստոպոլի երկնակամարում ռուսական ինքնաթիռ է խոցվել, այն ընկել է ծովը։ Ականատեսների խոսքով՝ օդաչուին հաջողվել է կատապուլտվել։ «Օդաչուն դուրս է նետվել, Սևաստոպոլի փրկարար ծառայության փրկարարները նրան գտել են ափից 200 մետր հեռավորության վրա։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Սևաստոպոլի այսպես կոչված «նահանգապետ» Միխայիլ Ռազվոժաևը։ Ըստ ուկրաինական թելեգրամ-ալիքների` հենց ռուսներն են խոցել իրենց ինքնաթիռը: |