«Հանրային»-ի եթերում լրագրող Պետրոս Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հետ զրույցում նկատեց, որ ռուսները պնդում են, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու որևէ դիմում չկա: «Հիմա մենք սառեցրե՞լ ենք, թե՞ չենք սառեցրել»,- հարցադրեց հարցազրուցավարը: «Իհարկե, սառեցրել ենք, այսինքն ի՞նչ, պիտի մի հատ էլ դիմո՞ւմ գրենք, որ սառեցրել ենք: Վարչապետը հայտարարել է, ես հայտարարել եմ...»,- պատասխանեց ԱԺ նախագահը: |