ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
09:06, 29.03.2024 | mamul.am
4419 | 2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել էր Գյումրի:

Տեղեկացանք, որ Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները: Փաշինյանի ավտոշարասյանը վարորդները մեքենայի ձայնային ազդանշաններով ու սուլոցներով են ուղեկցել:

Նախ այդ օրը Գյումրու կենտրոնական փողոցները փակ են եղել, Փաշինյանի գալու առիթով պարեկները Գյումրիում «կանգնեցրել են» շարժը, ինչը ևս բարկացրել է տեղացիներին, ու այդ պատճառով նաև քաղաքացիները և պարեկները բախվել են, ընդհարումներ ունեցել:
Գյումրիում տեղի էր ունեցել նաև ՔՊ նախաձեռնող խմբի նիստը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը Գյումրիում գրեթե նույն սպառնալից ու չհուսադրող հայտարարություններն է արել, ինչ Տավուշում:

Ասել է, որ այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի պահանջած տարածքները տանք, որպեսզի պատերազմ չլինի:

Միևնույն ժամանակ նա երաշխիք չի էլ տվել, որ եթե Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը կատարենք, ապա պատերազմ չի լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր