«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ և փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք: Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսև խոստացել էր։ Նազելի Բաղդասարյանը, իր բնույթին համապատասխան, չպատասխանեց մեր զանգերին։ Եվ չնայած տավուշցիներին խոստացել է, որ գալու է ու լսի ժողովրդի կարծիքը, սակայն վարչախումբն անթաքույց ռեպրեսիաներ է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են Տավուշից հող հանձնելու հետ կապված դիմադրության օջախներ ձևավորել»։
Մանրամասները՝ թերթի համարում։ |