ԱՄՆ-ի կառավարությունն Ուկրաինային օգնելու համար ծախսել է առնվազն 113 մլրդ դոլար, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան՝ վարչական-բյուջետային վարչության ղեկավար Շալանդ Յանգի նամակը սենատոր Ջեյ Դի Վենսին։ «Պենտագոնի գնահատմամբ՝ ԱՄՆ կառավարությունն առնվազն 113 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայում պատերազմի համար, սակայն այդ գումարը կարելի է շատ ավելի մեծ համարել՝ Կիևին ուղարկված զենքի և զինամթերքի փոխարինման արժեքի պատճառով։ Օգնության փաթեթների հետ միասին ԱՄՆ-ն Ուկրաինային համապատասխանաբար 145 և 189 միլիոն դոլար է տրամադրել՝ 2022 և 2023 ֆինանսական տարիներին հիմնական ծախսերի համար՝ ինչպիսիք են գլոբալ առողջապահությունը և դեսպանատների աշխատանքի ֆինանսավորումը»,- նշում է հեռուստաալիքը։ |