Տաջիկստանում իրավապահները 9 մարդու են ձերբակալել՝ Crocus City Hall-ի ահաբեկիչների հետ հնարավոր կապի կասկածանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի հատուկ ծառայություններում իր աղբյուրին։ Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ կասկածյալները կարող են կապ ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 143 մարդ։ |