Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությունը, բացահայտ սուտ են, «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և տարակուսել` հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման բաներ արվում: Պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահի մեկ այլ մեղադրանքին, թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դեսպանը նկատել է, որ հենց Ռուսաստանն է, որ թույլ չի տվել, որ տեղի ունենա սպանդն ու «կանխել է կատաստրոֆան»։ |