«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։ Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած և հողին հավասարվող ռեյտինգի մասին, և եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միևնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի և անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։ Փաշինյանը և նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։ Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչև 2024 թվականի հունիս»: |