«Սխալվում է պարոն Լավրովը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։ «ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին, հակառակ դեպքում՝ ՀՀ իշխանությունները իշխանություն չէին լինի ընդհանրապես»,- հավելել է ՔՊ-ական պատգամավորը։ Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, որտեղ ասվում է, որ 102-րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, Քոչարյանը նշել է, որ իրական երաշխիքը ՀՀ ժողովուրդն է․ «Բազան լրացնում է մեր անվտանգային համակարգի որոշ սեգմենտ և դա շատ կարևոր է»։ |