ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ծեծկռտուք՝ «Քրեյզի» գիշերային ակումբում
13:18, 30.03.2024 | mamul.am
6860 | 0

Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։ Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ-ին, 17-ամյա Վահան Մ-ին 31-ամյա Վահան Ղ-ին, 40-ամյա Վահրամ Ա-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մ-ին, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ-ին, Երևանի բնակիչներ 39-ամյա Տիգրան Հ-ին, 24-ամյա Գևորգ Մ-ին, 17-ամյա Ալեքս Գ-ին, Սմբատ Գ-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Խ-ին, 27-ամյա Խաչիկ Մ-ին և Երևանի բնակիչ 26-ամյա Կարապետ Հ-ին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տեղեկություն ունեն, որ վիճաբանություն, ծեծկռտուքին ականատես է եղել նաև ակումբի տնօրենը․ տեղեկությունը պարզվում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
20:18, 01.04.2024
4617 | 0
դեպի վեր