ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի»․ Արա Պողոսյան
14:00, 30.03.2024 | mamul.am
8142 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի մարտավարությունը որևէ կերպ չի փոխվել։ Այն ունի երկու գործիք` «ուժի կիրառման սպառնալիք» և «ուժի կիրառում»: Սրանք միջազգային իրավունքի կողմից արգելված սկզբունքներ են, որոնք կիրառում է Ադրբեջանը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, համաձայն տարբեր աղբյուրների, Ադրբեջանն Իտալիայից ներկրել է նորագույն սպառազինություն, այս մասին հատկապես իրանական աղբյուրներն են ահազանգում։ Ընդ որում, 2023 թվականին Ադրբեջանը և Իտալիան սպառազինության մատակարարման բազմամիլիարդանոց գործարք էին կնքել, և այժմ Ադրբեջանը կրկին զինվում է` մեր «բարեկամ Եվրոպայի, մեր բարեկամ Իտալիայի, Սերբիայի և այլնի» կողմից։
Իհարկե, զենքի առևտուրը ամենաեկամտաբեր ոլորտն է, որից դժվար է հրաժարվելը, բայց Հայաստանը կարող էր 4 տարիների ընթացքում ինքը լինել այդ գործարքների կողմը դրանով սահմանափակելով Ադրբեջանի հնարավորությունները։ Ի դեպ` Սերբիան վաղուց էր պատրաստ Հայաստանի հետ մատակարարման գործարք կնքել, իսկ Բուլղարիայից մենք զենքեր գնում էինք դեռևս 2008 թվականներին։ Բուլղարական ПК-ներից առաջինը հենց մեր զորամասը ստացավ։
Բայց Հայաստանի իշխանությունները զբաղված էին իրար մեջ պարգևավճարներ կիսելով և զենքի գնման իմիտացիայով, առանց սպառազինության ձեռքբերման շուկայի ձևավորման ռազմավարության։
Ադրբեջանն այսօր հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմին։
Նոր պատերազմը այս պահին կանխելու քիչ գործիք ունի Հայաստանը, իսկ դրան պատրաստվելն ու ՀՀ տարածքում համատեղ զորավարժությունների իրականացումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ, բայց վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անելու «խաղաղության» կեղծ ու անազնիվ քարոզներով»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
20:18, 01.04.2024
4617 | 0
դեպի վեր