Թուրքիայի իշխանություններն ստիպված կլինեն կրճատել F-16-երի գնումների ծավալը՝ սեփական արտադրության KAAN կործանիչի հաջող մշակման պատճառով։ Այս մասին տեղեկություն է հրապարակել թուրքական Milliyet-ը։ Պորտալի տվյալներով՝ հանրապետական իշխանությունները շարունակում են դիտարկել ԱՄՆ-ի առաջարկը` F-16 Block-70-ի նոր խմբաքանակ գնելու և գործող կործանիչների թարմացման վերաբերյալ։ Նշվում է, որ հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հաստատել է գնումների կրճատումը։ Ընդգծվում է նաև, որ Թուրքիան համաձայն չէ F-35-ի ձեռքբերման գործարքի պայմաններին, որոնք տրամադրվել են հանրապետության կողմից S-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո։ Նախկինում հստակեցվել էր, որ KAAN ինքնաթիռն իրականացրել է իր առաջին փորձնական թռիչքը, իսկ ապագայում Թուրքիան նախատեսում է ընդգրկվել հինգերորդ սերնդի կործանիչներ արտադրողների ցանկում։ Այժմ այս շարքը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը։ |