ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Եկել եմ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին». Վազգեն Սաղաթելյան
20:00, 30.03.2024 | mamul.am
4854 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանը տեսակցել է «Իմնեմնիմի» փոդքասթի` օրերս կալանավորված հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին և փոխանցել նրա խոսքերը:

«Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը՝ բարձր: Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար: Խնդրեց ձեզ փոխանցել․ «Տեղյակ եմ, որ շատ-շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:
«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց փոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:

Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման... էստեղ էլ ա «լյոքշ», էստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը, սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի, սպասարկող անձնակազմը շատ է ու բոլորը՝ նույն շորերով»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր