ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանական մեդիա տիրույթում պատրաստություններ են գնում». Տաթևիկ Հայրապետյան
22:00, 30.03.2024 | mamul.am
4225 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանական մեդիա տիրույթում ակնհայտորեն պատրաստություններ են գնում՝ հնարավոր էսկալացիա կազմակերպելու համար։ Այսօր նիստ է արել իրենց ՊՆ նախարարը ու հրահանգներ տվել, դրան զուգահեռ ադրբեջանական թելեգրամյան ալիքներն են կեղծ տեղեկություններ հաղորդում, թե, իբրև, հայկական կողմը տեխնիկա է մոտեցնում սահմանին։ Սա շատ քաջածանոթ ձեռագիր է։

Ըստ իս՝ այս ամենը պետք է ՀՀ պատկան գերատեսչությունների կողմից արագորեն հաղորդակցվի որոշ մայրաքաղաքների հետ՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ քայլերը կասեցնելու նպատակով։ Կարծում եմ՝ այդ հնարավորությունները մենք ունենք։ Գրառմանս իմաստը ոչ թե անհանգստություն տարածելն է, այլ հնարավոր կանխարգելիչ քայլերի ակնկալիքով տեղեկություն փոխանցելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր