ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
19-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 13-ամյա տղան մահացել է
22:30, 30.03.2024 | mamul.am
4213 | 0

Երեկ՝ մարտի 29-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է մարտի 20-ին վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված բժշկական կնետրոն էր տեղափոխվել մարտի 20-ին, երբ Երևանի կենտրոնում վրաերթի էր ենթարկվել Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ-ի կոմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից 2 օր անց երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 20-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր