Անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը կարող է գլխավորել Թուրքիան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Բայրաքթարը ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։ Նշվում է նաև, որ նա երկրի ամենասիրված հասարակական գործիչներից է։ Էրդողանը 70 տարեկան է. 2023 թվականին նա ընտրվել է երրորդ նախագահական ժամկետում՝ երկրորդ փուլում փոքր-ինչ առաջ անցնելով իր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուից։ Բայրաքթարը 44 տարեկան է։ Նա առանցքային դեր է խաղում իր ընկերության նոր անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության մեջ: |