ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Կիևում բացահայտել են, թե ինչի մասին է Քիսինջերն զգուշացրել Զելենսկիին
02:06, 31.03.2024 | mamul.am
6400 | 0

Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը Youtube-ի իր ալիքում հայտնել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը փորձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխանցել, որ «Ուկրաինան փոքր խաղաքար է»։ Սոսկինի խոսքով՝ Զելենսկին չի ընդունել այս նախազգուշացումը, հակառակ դեպքում Ուկրաինան կխուսափեր աղետից։
Փորձագետը բացել է Քիսինջերի խոսքերը՝ բացատրելով, որ ԱՄՆ-ն թքած ունի Կիևի շահերի վրա, նրանք խաղում են իրենց գլոբալ խաղը, որում Ուկրաինայի հարցը ընդամենը մի փոքրիկ սյուժե է։

Սոսկինը կոչ արեց քայլեր ձեռնարկել այս ըմբռնման հիման վրա։ Նրա խոսքով, պետք է գիտակցել, որ Ուկրաինան շատ փոքր սուբյեկտ է, նույնիսկ ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ այս համաշխարհային շախմատային տախտակի վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր