ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար». Փաշինյան
00:00, 31.03.2024 | mamul.am
4763 | 1

Մեր կառավարությունը երբեք հավակնություններ չի ունեցել և այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում կայացած` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստին՝ խոսելով 4 գյուղերի մասին, որոնք պահանջում է Բաքուն։
«Եվ սա պետք է շատ հստակ արձանագրել, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար»,– ասել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն ընդհանրապես չունի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր