ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են
12:06, 31.03.2024 | mamul.am
2315 | 0

Թուրքիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որին մասնակցում է 34 կուսակցություն: Երկրում բացվել է 200 հազար ընտրատեղամաս։ Ավելի քան 61 միլիոն ընտրողներ հինգ տարի ժամկետով կընտրեն քաղաքների քաղաքապետեր, շրջանների ղեկավարներ:

Ստամբուլում միմյանց դեմ են պայքարում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Կուրումը։

Վերջին շաբաթներին անցկացված հարցումները վկայում են, որ երկու գործիչների ցուցանիշները շատ մոտ են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր