ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Դանակահարություններ՝ Երևանում
14:36, 31.03.2024 | mamul.am
3590 | 0

Այսօր՝ մարտի 31-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան 142/2 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով կան դանակահարված քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։ Այդ ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Ժիրայր Ա-ն է։ Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Հ-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դանակահարություններ՝ Երևանում
Դանակահարություններ՝ Երևանում
Դանակահարություններ՝ Երևանում
Դանակահարություններ՝ Երևանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր