ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային փոխանակել բոլոր գերիներին
16:06, 31.03.2024 | mamul.am
1744 | 0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև հրադադար հաստատել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև: «Իմ մտքերն ուղղված են աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ հակամարտությունների զոհերին։ Թող հարություն առած Քրիստոսը խաղաղության ճանապարհ բացի այդ շրջանների տանջված բնակիչների համար։ Հույս ունեմ, որ գերիների փոխանակում կկատարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր