ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Անկարայի քաղաքապետը հայտարարել է իր հաղթանակի մասին
00:54, 01.04.2024 | mamul.am
4701 | 0

Անկարայի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավասը, ով կրկին առաջադրվել է Թուրքիայի տեղական ընտրություններին, հայտարարել է իր հաղթանակի մասին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցեցին մեզ, չնայած զրպարտության հոսքերին, որոնք թափվեցին մեզ վրա: Ես կկրկնեմ այն, ինչ ասել եմ 2019 թվականին: Սա հաղթանակ չէ, քանի որ սա պատերազմ չէ: Մենք շարունակելու ենք ծառայել Անկարային և ժողովրդին: Բայց նրանք, ովքեր աջակցում էին մեր հակառակորդին, չպարտվեցին: Այստեղ միակ պարտվողը Թուրգութ Ալթինոքն էր (իշխող կուսակցության թեկնածուն): Նա ավարտեց իր քաղաքական կարիերան»,- ասել է Յավասը՝ ելույթ ունենալով Անկարայի բնակիչների առջև։

Արձանագրությունների 62%-ի մշակման արդյունքների հիման վրա Յավաշը ստանում է 58,9%-ի, Ալթինոքը` 33,1%-ի աջակցությունը։ Յավաշը հնարավորություն է ստանում ղեկավարել Թուրքիայի մայրաքաղաքը ևս հինգ տարի։

Անկարայի քաղաքապետը նշել է, որ «ներկայիս ընտրություններն իր և իր կուսակցության (Ժողովրդահանրապետական ​​կուսակցություն, CHP) համար դառնում են հետագա քաղաքական գործունեության ճանապարհային քարտեզ»։ Նա նաև ասել է, որ առկա միջանկյալ արդյունքների համաձայն, Անկարայի նահանգի CHP-ի թեկնածուները ստանում են իրենց վերահսկողության տակ գտնվող 25 շրջաններից 16-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր