ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի». Միրզոյան
23:36, 31.03.2024 | mamul.am
1790 | 0

ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունենք, արգենտինյան «Todo Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ նախատեսո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, նա, մասնավորապես, պատասխանել է. «Մենք արդեն համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձև է: Եթե Դուք նկատի ունեք մեզ ՆԱՏՕ ընդունելու մտադրությունը, ապա ոչ։ Սա այն հարցը չէ, որն այսօր դրված է Հայաստանի օրակարգում»։

Նախարարն անդրադարձել է նաև Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերություններին:

«ԵՄ-ի պարագայում ես կարող եմ ասել, որ հայերն իսկապես եվրոպական նկրտումներ ունեն, և ես կցանկանայի մեջբերել այն, ինչ վարչապետն ասաց վերջերս Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ. «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ի հետ այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր