ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը ՀՀ-ում կրկնապատկվել է
13:00, 01.04.2024 | mamul.am
925 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի:

Կեսարյան հատումը ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է:

Բնակչության մակարդակով կեսարյան հատումների 10 տոկոսից բարձր ցուցանիշները կապված չեն մայրական և նորածինների մահացության մակարդակի կրճատման հետ:
Կեսարյան հատումների թիվը կրճատելու համար առողջապահության նախարարությունը մեկնարկել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր