ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ապօրինի հողաքանդման դեպք` հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում
03:06, 02.04.2024 | mamul.am
2545 | 0

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է. ««Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։

Տեղի ունեցածը բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։ Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6 քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով։

Վնասվել են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։

Հ․Գ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի գործողություններով չվնասել հանրապետական նշանակության հուշարձանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր