ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նախագիծ
14:00, 01.04.2024 | mamul.am
3071 | 0

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը: Երիտասարդության ոլորտը կունենա իր մայր օրենքը. օրակարգի առաջին հարցը՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Օրենքի նպատակը երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծումն է, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանումը: Ըստ փոխնախարարի՝ օրենքով կկարգավորվեն երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:

Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր