ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Պեսկովը բացատրել է Պուտինի գիշերային այցերը Կրեմլ
14:48, 01.04.2024 | mamul.am
5756 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեմն ուշ ժամերի է այցելում Կրեմլ, որպեսզի պիկ ժամերին մայրաքաղաքի ճանապարհներին խցանումներ չստեղծվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այս կերպ Պեսկովը բացատրել է կիրակի երեկոյան հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Պուտինն իր նստավայր է ժամանել ուշ երեկոյան՝ 23:00-ի սահմաններում, փոխանցում է ТАСС-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր